Սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային վեհաժողովն առաջին անգամ սեպտեմբերի 29-ին կանցկացվի Երևանում
Սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերի 29-ին Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Ըստ նրա՝ վեհաժողովի ժամանակ կներկայացվեն խնդիրները և այդ ոլորտում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև եվրոպական փորձը, որն անհրաժեշտ է կիրառել Հայաստանում։
«Այսօր պետությունը գիտակցում է կարևորությունը և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության կարիք ունի, որպեսզի առավել հստակ հասկանա առկա խնդիրները, այլ ոչ թե անկախ առկա պահանջներից լուծի դրանք»,- ասաց Մակարյանը։
Նա նշեց, որ պետությունը, ՀԱԳՄ-ն և արհեստակցական միություններն այդ գործընկերությունում որպես երեք հավասար միասնական կողմեր են հանդես գալիս, որպեսզի աշխատեն համաձայնության սկզբունքով և աշխատանքի հիմնական սկզբունքներ ձևավորեն, ինչպես դա ընդունված է այլ քաղաքակիրթ երկրներում։
Վեհաժողովի ժամանակ կներկայացվի միջազգային և հայկական փորձը, որի արդյունքում ձեռնարկ կհրատարակվի։
Վեհաժողովի շրջանակներում ելույթ կունենան Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի Ձեռներեցների միությունների և արհմիությունների փորձագետներն ու ներկայացուցիչները։
Վեհաժողովն անցկացվում է կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանան և Հայաստանի արհմիությունների դաշնության աջակցությամբ։ -0-