Կաշառք ստանալու փաստով մերկացվել է

07.09.2010, 10:17
Կաշառք ստանալու փաստով մերկացվել է
Կաշառք ստանալու փաստով մերկացվել է

Կաշառք ստանալու փաստով մերկացվել է սոցիալական ապահովման ծառայության տարածքային գործակալության տեսուչը, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին 31.000 դրամ կաշառք ստանալու փաստով մերկացվել է Սիսիանի սոցիալական ապահովման ծառայության տարածքային գործակալության տեսուչ, 1958 թ. ծնված Հրաչիկ .-ն:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հետաքննությամբ պարզվել է, որ նա Գայանե Ս.-ին մեկ տարով «Փարոս» ծրագրում ընդգրկելու և նպաստ տրամադրելու համար վերջինիս ամուսնուց պահանջել և ստացել է առաջին ամսվա նպաստը` 31.000 դրամ:

Ոստիկանների հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հրաչիկ .-ն կատարել է համանման մի շարք հանցարարքներ ևս: Այսպես, 1979 թ. ծնված Նաթել Մ.-ից 2008 թ. հունվարից մինչև ս/թ օգոստոսն ընկած ժամանակահատվածում ստացել է 162.000 դրամ կաշառք, 1978 թ. ծնված Քրիստինե Ս.-ից` 2003 թ. հունվարից մինչև 2009 թ. մարտը` 494.000 դրամ, 1978 թ. ծնված Լիաննա Ա.-ից 2009 թ. հունվարից մինչև 2010 թ.-ը` 82.000 դրամ, 1973 թ. ծնված Անուշ Մ.-ից 2005 թ. մայիսից մինչև ս/թ հուլիսը` 267.000 դրամ:

Հրաչիկ .-ն ձերբակալված է:-0-