Կոտայքի մարզի ջրանցքներից մեկում տասնհինգամյա պատանի է խեղդվել

06.09.2010, 15:24
Կոտայքի մարզի ջրանցքներից մեկում տասնհինգամյա պատանի է խեղդվել

Կոտայքի մարզի ջրանցքներից մեկում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմինը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.50-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ժամը 19.51-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Դադարեցվել է ջրի հոսքը Արզնի-Շամիրամ ջրանցքում: Ժամը 21.30-ին սկսվել են  որոնողափրկարարական աշխատանքները:

Աշխատանքներին մասնակցել են նաև Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում  հայտնաբերվել է 1995 թ. ծնված Կարեն Մելքոնյանի դին:

Ժամը 04.20-ին զոհվածի դին դուրս է բերվել ջրից և հանձնվել շտապօգնության բրիգադին: -0-