410.04
4.03
388.59
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հնագետները պետք է պայքարեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատմության աղավաղման դեմ

16:39
03 Սեպտեմբերի 2010

Հայկական հնագիտությունը պետք է ամենաբարձր մակարդակով պայքարի ադրբեջանցի և թուրք գիտնականների կողմից պատմության աղավաղման դեմ և նրանց արժանի հակահարված հասցնի, հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

 «Դրա համար առաջին հերթին պետք է բարձր մակարդակում  գիտական հետազոտություններ անցկացնել, որպեսզի հակադրվի մերկապարանոց և հստակ փաստերի քննադատության չդիմացող ոչ գիտական հայտարարությունները, որոնք արդեն խոսում են իրենց փոխարեն»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց նա։

Ըստ Ավետիսյանի, Հնագիտության ինստիտուտը դեռ հաջողությամբ լուծում է այդ խնդիրը։ «Նախկինում մենք ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունեինք, սակայն 2007թ.-ից սկսած կառավարությունը մեզ տարեկան շուրջ 100 մլն դրամ (գրեթե 274 հազար դոլար) է հատկացրել, այնպես որ մենք չենք խեղճանում այդ հարցում։ Ամեն տարի մենք շուրջ 14-15 ծրագիր ենք իրականացնում»,- ասաց նա։

Ինստիտուտի տնօրենը նշեց, որ առաջին հերթին պետք է պայքարել հնագիտական գիտությունում օգտագործվող քաղաքական եզրույթների դեմ, ինչպիսին են «Հարավային Կովկասը» և «Արևելյան Անատոլիան»։

«Հնագիտության մեջ նման անվանումներ չկան։ Գոյություն ունի Հայկական լեռնաշխարհ հասկացությունը։ Սակայն մի շարք օտարերկրացի գիտնականներ քաղաքական գործընթացների ազդեցության տակ խուսափում են այդ անվանման օգտագործումից»,- ընդգծեց նա։

Ըստ Ավետիսյանի, այդ խնդիրները կարելի է լուծել միայն միջազգային համագործակցության ճանապարհով։ «Միաժամանակ մենք մեզ պետք է որպես լուրջ գիտնականների երաշխավորենք, չընկնենք ազգայնականության գիրկը։ Նույնիսկ եթե եգիպտական բուրգերը, օրինակ հայկական ծագումնաբանություն ունեն, դրա մասին չի կարելի բարձրաձայնել առանց ապացույցների։ Դրա փոխարեն ավելի լավ է պահպանել և գնահատել Հաղարծնի վանքը»,- ընդգծեց նա։ -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին