Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է Վրաստան-Հայաստան հանդիպմանը

03.09.2010, 12:57
Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է Վրաստան-Հայաստան հանդիպմանը

Հայաստանի Մ-21 հավաքականը նախօրեին սկսել է  ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կայանալիք 2011թ. Եվրոպայի առաջնության Վրաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստան-Վրաստան հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում սեպտեմբերի 7-ին:

Հայկական ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ՝ Գևորգ Պրազյան («Արարատ»), Կարեն Իսրաելյան («Փյունիկ»),  պաշտպաններ՝ Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Արմեն Զաքարյան («Բանանց»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Գրիշա Խաչատրյան («Բանանց»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան (առանց ակումբ):

Կիսապաշտպաններ՝ Արթուր Յուսպաշյան  («Փյունիկ»), Վալտեր Պողոսյան («Բանանց»), Հիրաչ Յագան («Ստանդարդ, Բելգիա»), Մասիս Ոսկանյան («Ռոզելար, Բելգիա), Արտակ Դաշյան («Մետալուրգ, Ուկրաինա), Արտակ Ալեքսանյան («Ուրալ, Ռուսաստան), Սարգիս Կարապետյան («Բանանց»):

Հարձակվողներ՝ Զավեն Բադոյան («Իմպուլս»), Գևորգ Բադալյան («Բանիկ մոստ» Չեխիա):-0-