ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո Շքանշանով է պարգևատրել

01.09.2010, 17:51
ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո Շքանշանով է պարգևատրել
ՀՀ նախագահը Միշել Պլատինիին Պատվո Շքանշանով է պարգևատրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին Պատվո Շքանշանով է պարգևատրել՝ հանրապետությունում սպորտի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու համար:

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

«Մենք ձեզ պարգևատրում ենք, որ դուք մեզ լավ փոխանցումներ եք անում և հուսով ենք, որ դուք դա կանեք նաև հետագայում»,- Պլատինիին մրցանակ հանձնելիս՝ ասաց հայկական պետության ղեկավարը:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Հայաստան է ժամանել չորեքշաբթի՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի նոր տեխնիկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու: Սա արդեն Պլատինիի երրորդ այցն է Երևան: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի ղեկավարը Հայաստան է այցելել 2006 և 2007 թվականներին: -0-