Ադրբեջանցի դիվերսանտները արժանի հակահարված են ստացել Ղարաբաղում. ՊՆ

01.09.2010, 13:25
Ադրբեջանցի դիվերսանտները արժանի հակահարված են ստացել Ղարաբաղում. ՊՆ
Ադրբեջանցի դիվերսանտները արժանի հակահարված են ստացել Ղարաբաղում. ՊՆ

Ադրբեջանական դիվերսիոն խումբը նախօրեին արժանի հակահարված է ստացել Ղարաբաղի հյուսիսում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել:

Ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: Մարտի ընթացքում վիրավորվել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա շարքային Ռուդիկ Մանասերյանը:

«Ստանալով արժանի պատասխան առաջնային գծում ծառայություն իրականացնող զինծառայողների կողմից՝ նրանք դիմել են փախուստի՝ կրելով կորուստներ», - նշեց նախարարը:

Օհանյանի խոսքերով՝ Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից թեթև վնասվածք է ստացել մեկ զինծառայող:-0-