Սարո Խուդավերդին Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրամանագիր է ստորագրել Միլանի հայ համայնքի ակտիվ անդամ Սարո Խուդավերդուն Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակելու մասին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն հանդիպել է Սարո Խուդավերդուն և նրա կնոջը` Սիրան Բորանյանին, որոնց հետ քննարկվել են Իտալիայի, մասնավորապես Միլանի հայ համայնքին վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեւթյունն ու առաջիկա ծրագրերը:
Մասնավորապես, Հակոբյանն անդրադարձել է Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովներին, որոնց արդյունքում ստեղծվում են համահայկական մասնագիտական ընկերակցություններ:-0-