Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները

26.08.2010, 13:39
Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները
Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում նախօրեին մեկնարկել են հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վարժանքների հիմնական խնդիրն է բացազատել և կիրառել ԱՄՆ կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մինչև վարժանքների մեկնարկը ԱՄՆ հրահանգիչները դաշտային հոսպիտալի հայկական անձնակազմի հետ Երևանում անցկացրել են երկամսյա դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է դաշտային հոսպիտալի բժշկական և տեխնիկական անձնակազմը:

Դասընթացների և վարժանքների հիմնական նպատակն է Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն կիրառելի լինի Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների, կամ խաղաղապահ առաքելությունների ընթացքում:

Վարժանքներին որպես դիտորդ մասնակցում են ԳԴՀ ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչները: Վարժանքները կտևեն մինչև օգոստոսի 26-ը:-0-