Ռեստորանում թունավորված և այնուհետև հոսպիտալացված 41 հիվանդներն էլ դուրս են գրվել

21.08.2010, 15:45
Ռեստորանում թունավորված և այնուհետև հոսպիտալացված 41 հիվանդներն էլ դուրս են գրվել
Ռեստորանում թունավորված և այնուհետև հոսպիտալացված 41 հիվանդներն էլ դուրս են գրվել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի «Գեղամա» ռեստորանում հարսանյաց հանդիսության ժամանակ թունավորված 41 մասնակիցներն օգոստոսի 21-ի դրությամբ արդեն դուրս են գրվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի «Գեղամա» ռեստորանում արձանագրված սննդային թունավորման դեպքի հետ կապված ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները դեռևս շարունակվում են:

Նրանք մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ էին տարվել հինգշաբթի երեկոյան մոտավորապես ժամը իննին։ Նախնական ախտորոշմամբ, տուժածների մոտ «սննդային սուր թունավորում էր» հայտնաբերվել։

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել էր օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել էր, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդներն օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրատեսակներից:

Վարակի գաղտնի շրջանի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միամոմենտ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմներին:

Պարզվել է նաև, որ բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն, որովայնի շրջանում ցավեր, լուծ: Որոշ հիվանդների մոտ` նաև դող, սարսուռ և ջերմություն /380/:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել էին ներքոհիշյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`

1. Իրականացվել է հիվանդների հոսպիտալացում: Վերջիններիս նկատմամբ կազմակերպվել են մանրէաբանական հետազոտություններ:

2. Սահմանվում է բժշկական հսկողություն խնջույքի մյուս մասնակիցների նկատմամբ:

3. «Գեղամա» ռեստորանում կազմակերպվել և իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամանակավորապես դադարեցվել է վերջինիս գործունեությունը:

4. Ոսումնասիրության ժամանակ օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից, ինչպես նաև ողջ անձնակազմից վերցվել են նմուշներ թունավորման պատճառագիտությունը պարզելու և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:-0-