417.14
4.83
386.42
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ նախագահի այցը Հայաստան վկայում է երկու երկրների որակապես նոր հարաբերությունների մասին. քաղաքագետ

14:27
18 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի  առաջիկա այցը Հայաստան վկայում է երկու երկրների միջև որակապես նոր փոխհարաբերությունների մասին, կարծում է Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան նախատեսված այցի շրջանակներում կստորագրվի համաձայնագիր, ըստ որի՝ կերկարացվի հանրապետության տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը:

«Եթե նախկինում մենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինք մեջ էինք, ապա այսօրվա դրությամբ այն ռազմաքաղաքականի է վերածվել»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ Ռուսաստանի հետ այդ միությունը ժամանակի պահանջ է համարում, պատմական անհրաժեշտություն։
 
Մարքսիստական կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ «գերազանց» է գնահատում Ռուսաստանի հանդեպ հայկական իշխանությունների քաղաքականության արտաքին քաղաքական վեկտորը։

Այդ կապակցությամբ Հակոբյանը նշեց, որ իր ելույթներում բազմաթիվ անգամ կանխագուշակել է «Ռուսաստանի հետ Հայաստանի նոր էվոլյուցիոն միությունը»։

Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
11:35
15 Մայիսի 2023
Էրդողանը ստացել է ձայների 49,34%–ը քվեատուփերի 99,86%-ի մշակման արդյունքում. հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% գումարած մեկ ձայն
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` քվեատուփերի 99,86%-ի մշակումից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը նվազել է մինչև 4,35 տոկոսային կետ
11:17
15 Մայիսի 2023
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Կողմերի դիրքորոշումները այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են. Միշելը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան–Ալիև հանդիպումից. ՎԻԴԵՈ
21:35
14 Մայիսի 2023
Հրապարակվել են Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. ՎԻԴԵՈ
15:59
12 Մայիսի 2023
Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. իրավապաշտպան (ՎԻԴԵՈ)
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարելէ, որ Բաքվում ոչ թե 33 ռազմագերի կա, այլ հավելյալ առնվազն 80 ռազմագերի. ՎԻԴԵՈ
15:27
11 Մայիսի 2023
ՌԴ–ն Հայաստանից և Ադրբեջանից զուսպ մոտեցում է ակնկալում նոր սրացման ֆոնին. Կրեմլ
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց են ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրը Հայաստանի վարչապետի այցի ժամանակ
13:41
09 Մայիսի 2023
ԱԽ քարտուղարն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին (ՎԻԴԵՈ)
Արմեն Գրիգորյանն արձագանքել է «Նեմեսիսի» արձանի հարցում Չավուշօղլուի սպառնալիքներին. ՎԻԴԵՈ
13:14
08 Մայիսի 2023
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
Չավուշօղլուն սպառնում է նոր միջոցների դիմել, եթե Երևանում չապամոնտաժվի «Նեմեսիս»-ի հուշարձանը. ԶԼՄ
11:25
08 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times
Financial Times–ը հայտնում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև խաղաղ բանակցությունների վերսկսման մասին
15:19
05 Մայիսի 2023
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ