Ռուսական Կինոֆորումի նախագահը դեմ չէ հայկական ֆիլմերի համայնապաtկերի անցկացմանը

11.08.2010, 14:37
Ռուսական Կինոֆորումի նախագահը դեմ չէ հայկական ֆիլմերի համայնապաtկերի անցկացմանը
Ռուսական Կինոֆորումի նախագահը դեմ չէ հայկական ֆիլմերի համայնապաtկերի անցկացմանը

«Ամուրսկայա օսեն» ռուսական բաց կինոֆորումի նախագահ Սերգեյ Նովոժիլովը հաջորդ տարի Ռուսաստանում հայկական կինոյի համայնապատկեր անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:

«Երկու անգամ ԱՊՀ և Բալթյան երկրների համայնատկերներ եմ անցկացրել, լատվիական, վրացական համայնատկերներ եմ բերել, այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է: Մենք այստեղ կշփվենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում հայկական կինոյում»,- չորեքշաբթի հայ լրագրողներին ասաց Նովոժիլովը:

Նա հույս հայտնեց, որ այս հարցը կքննարկվի «Ժամադրություն Հայաստանի հետ» հայ-ռուսական մշակութային ակցիայի շրջանակներում օգոստոսի 14-ին կայանալիք «կլոր սեղանի» շուրջ: Նովոժիլովն ավելացրեց, որ քննարկման ժամանակ ակնկալվում է հայ կինոգետ Դավիթ Մուրադյանի մասնակցությունը:

 «Ժամադրություն Հայաստանի հետ» առաջին հայ-ռուսական մշակութային ակցիան՝ նվիրված Մեծ Հաղթանակի 65-ամյակին, կանցկացվի օգոստոսի 12-15-ը Երևանում և Գյումրիում: Ռուսական պատվիրակության կազմում ներառված են խորհրդային ռուսական կինեմատոգրաֆի վառ ներկայացուցիչները, ովքեր ժամանակին նկարահանվել են հայ-ռուսական համատեղ ֆիլմերում: Նրանց թվում են ԽՍՀՄ ժողովրդական արիստ Իննա Մակարովան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Դոգուն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նատալյա Ֆատեևան, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Վառլեյն ու Սվետլանա Սվետլիչնայան, Սվետլանա Տոման (Ֆոմիչևա), Տիմոֆեյ Ֆեդորովը, Անդրեյ Մեժուլիսը:

«Ամուրսկայա օսեն» («Ամուրյան աշուն») թատրոնի և կինոյի փառատոնն անցկացվում է 2002թ.-ից ռուսական Բլագովեշենսկ քաղաքում և Չինաստանի տարածքում: Կինոֆորումի նպատակն է ռուսական կինոյի լավագույն ստեղծագործությունների, լայն հանդիսատեսին ուղղված թատերական և երաժշտական արվեստի քարոզումը` երկրի առանձին տարածաշրջանում, ինչպես նաև Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի կինոմատոգրաֆիստ գործընկերների հետ մշակութային կապերի հաստատումը:

Այս տարի «Ամուրսկա օսեն» ութերորդ կինոֆորումը կանցկացվի սեպտեմբերի 19-26-ը Բլագովեշենսկում և սեպտեմբերի 27-29-ը՝ ՉԺՀ տարածքում: -0-