ՀՀ սփյուռքի նախարարությունը երկարացրել է Կերպարվեստի հայ գործիչների

10.08.2010, 17:54
ՀՀ սփյուռքի նախարարությունը երկարացրել է Կերպարվեստի հայ գործիչների

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարարությունը երկարացրել է Կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողովին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 6-7-ը Երևանում, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով Կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողովին մասնակցել ցանկացողների բազմաթիվ խնդրանքները, որը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվելու է 2010 թ.-ի սեպտեմբերի 6-7-ը Երևանում,  դիմումների ընդունման ժամկետը երկարացվում է մինչև օգոստոսի 25-ը», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-