431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՄՄԿ-ն կաջակցի Հայաստանին կենսաչափական փաստաթղթերի ներմուծման գործում

17:22
06 Օգոստոսի 2010

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) միավորել են իրենց ջանքերը` աջակցելու Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Կառավարությանը մեր երկրում անձանց նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի արդիականացման ու բարեփոխման գործընթացում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՄՄԿ-ից:

Տեխնիկական աջակցության այս ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով և ուղղված է աջակցելու ՀՀ Նախագահի 2008 թ.-ի մարտի 15-ի «ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգի մասին» կարգադրության իրականացմանը:

Նշված կարգադրությամբ 2011 թ.-ից ՀՀ-ում ներդրվելու են կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր և նույնացման քարտեր: 

ՄՄԿ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ «Աջակցություն ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի ներմուծմանը» ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ICAO) կողմից ընդունված չափանիշներին համապատասխանող կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման ազգային պլանի մշակմանը: 

Ի հավելումն նշված պլանի մշակմանը, ՄՄԿ-ի կողմից իրականացվող ծրագիրն ունի նաև այլ բաղադրիչներ. փորձագիտական խորհրդատվություն պաշտոնյաներին, կարիքների գնահատում, կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերի և ինքնության վարման թեմայով ուսուցում, ինչպես նաև փորձի փոխանակման այց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգ ունեցող պետություններ: 

Ներկայում ՄՄԿ-ի միջազգային փորձագետներն Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի մասնագետների հետ միասին ամփոփում են էլեկտրոնային անձնագրերին և նույնացման քարտերին ներկայացվելիք տեխնիկական պահանջները:  

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄՄԿ-ի կողմից:  ԵԱՀԿ Քարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը համաֆինասավորել է ծրագրով նախատեսված անկախ փորձագետների այցերը:

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի ներդրման շնորհիվ ակնկալվում է տեղաշարժի և վիզաների դյուրացում, որը Եվրոպական նոր հարևանության և Արևելյան գործընկերության հիմնական կետերից մեկն է: 

 

Ծրագրի հիմնական համագործակիցներն են ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ Ազգային ժողովը:  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան