Հայաստանում ձերբակալվել է ԱՄՆ-ում որոնվող «բանկային խարդախը»

05.08.2010, 13:24
Հայաստանում ձերբակալվել է ԱՄՆ-ում որոնվող «բանկային խարդախը»
Հայաստանում ձերբակալվել է ԱՄՆ-ում որոնվող «բանկային խարդախը»

ԱՄՆ-ում բանկային խարդախության մեջ կասկածվող տղամարդը բերման է ենթարկվել հայկական «Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնը։

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` օդանավակայանից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Պ.-ն, որը ս/թ հուլիսի 29-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 1344-1349 հոդվածների մեղադրանքով` բանկային խարդախության փորձ: Խափանման միջոցը` կալանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սարգիս Պ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ու ՀՀ գլխավոր դատախազություն: -0-