411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ վետերանները Գյումրիում ծանոթացել են ռուսական զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին

14:41
26 Հուլիսի 2010

Գյումրիում երկուշաբթի Պատվի Բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին են ծանոթացել Մեծ Հայրենական, Աֆղանական և Արցախյան պատերազմների մոտ 100 վետերաններ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի ծառայությունից:

Գյումրիում «Պատվի բլուր» ռուսական զինվորական գերեզմանատան բացումը տեղի կունենա 2010թ.-ի օգոստոսին՝ բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։

Բարեկարգման աշխատանքների գլխավոր պատվիրատու «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը վետերաններին ներկայացրեց Պատվի Բլրի պատմությունը, ինչպես նաև նվիրեց կազմակերպության կողմից պատրաստված «Պատվի Բլրի վերածնունդը» ալբոմներ:  Անդրանիկ Նիկողոսյանն իր խոսքում ասաց, որ Պատվի Բլուրը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության մարմնացումն է:

Վետերաններն իրենց հերթին, բարձր գնահատեցին կատարված աշխատանքները: Հայրենական Մեծ պատերազմի վետերանների անունից ելույթ ունեցող Ռոբերտ Մելքոնյանը շեշտեց «Պատվի գործ» ռուս-հայկական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անձնական ավանդը աշխատանքները բարեխղճորեն իրականացնելու հարցում: «Լինելով գյումրեցի` մշտապես հետևել եմ շինարարությանը»,- նշեց վետերանը:

Գյումրի քաղաքում վերականգնվում է «Պատվի բլուր» կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների և զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:

ՀՀ Շիրակի մարզպետի և ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբերից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված  «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից