ԼՂՀ նախագահը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ պետին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

26.07.2010, 13:22
ԼՂՀ նախագահը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ պետին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
ԼՂՀ նախագահը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ պետին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Քոթանջյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը գործուն մասնակցություն ունենալու համար և ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-