Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Աֆղանստանում հայկական կօրհնի մատուռը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Մատուռը կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:
Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Աֆղանստանում:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ) հյուսիսային հրամանատարությունում գերմանական ուժերի կազմում տեղակայված հայկական զորախումբ, հանդիպումներ կունենա ԱՄԱԱՈՒ հրամանատար, ԱՄՆ ԶՈՒ գեներալ Դեվիդ Պետրեուսի, Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, ԱՄԱԱՈՒ հյուսիսային հրամանատարության հետ:
Աֆղանստանում հայկական զինվորական համակազմը Կունդուզ գավառում իրականացնում է իր գործունեությունը 2010 թ.-ի փետրվարից գերմանական ղեկավարության ներքո ISAF-ի հյուսիսային տարածաշրջնային հրամանատարության կազմում: Համակազմում ներառված են հետևակային դասակը, բժիշկ-սպա և երեք շտաբային սպաներ:-0-