Արամ Մանուկյանը ընդդիմադիր Հայոց համազգային շարժման նոր ղեկավար է ընտրվել

19.07.2010, 14:21
Արամ Մանուկյանը ընդդիմադիր Հայոց համազգային շարժման նոր ղեկավար է ընտրվել

Հայոց համազգային շարժում ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Արամ Մանուկյանը: Կուսակցությունը 1990-98 թթ.-ի իշխող ուժն էր: Փակ քվեարկության միջոցով նման որոշում են ընդունել ՀՀՇ-ի համագումարի պատվիրակները:

Արամ Մանուկյանը ՀՀՇ-ի անդամ է 1988 թ.-ից: 1990-97 թթ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել: 1990 թ.-ին Արամ Մանուկյանին հանձնարարել են ընթերցել Գերագույն խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագիրը: 1997-99 թթ.-ին Մանուկյանը զբաղեցրել է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը: 2002 թ.-ից զբաղեցնում է ՀՀՇ վարչության փոխնախագահի պաշտոնը:

Համագումարի ժամանակ ընտրվել է նաև կուսակցության նոր վարչությունը՝ 31 հոգանոց կազմով: ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ է ընտրվել Սամվել Աբրահամյանը, վարչության քարտուղար է ընտրվել Վահագն Հայոցյանը:

Վարչության կազմում, մասնավորապես, ներառվել է  իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող, զինված հանցավոր խմբի կազմակերպման մեջ մեղադրվող, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար (1992-96 թթ.) և Երևանի նախկին քաղաքապետ (1996-98 թթ.) Վանո Սիրադեղյանը: 0-