431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի համար բանակցողների թիմ է ստեղծվել Հայաստանում

14:39
16 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին կարգադրություն է ստորագրել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ և ոլորտային խմբեր ստեղծելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շրջանակներում նախատեսված բանակցությունները մեկնարկում են հուլիսի 19-ին Երևանում: Համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների մեկնարկի մանդատը հաստատվել է մայիսի 12-ին: Այս գործընթացը վերաբերում է քաղաքական, տնտեսական բարեփոխումների, արդարադատության, մարդու իրավունքների հարցերին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը