ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հինգշաբթի հանդիպել են Բելգիայի տարբեր համալսարաններից ժամանած ուսանողների և դասախոսների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Դիվանագետները ներկայացրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև պատասխանեցին ուսանողներին և դասախոսներին հուզող բազմաթիվ հարցերին», - ասվում է տեղեկատվության մեջ։-0