Սերգեյ Բագրատյանը հաստատվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում

08.07.2010, 19:31
Սերգեյ Բագրատյանը հաստատվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սերգեյ Բագրատյանը հինգշաբթի հաստատվել է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում:

Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բագրատյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Ցանկանում եմ շնորհավորել պարոն Բագրատյանին այս կարևոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ցանկանալ նրան արգասավոր աշխատանք», - ասաց նա:-0-