Սփյուռքահայերը ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ են պաշտպանել հայրենիքը

08.07.2010, 16:06
Սփյուռքահայերը ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ են պաշտպանել հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում բոլոր սփյուռքահայերը պատրաստ են պաշտպանել հայրենիքը, ասել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը:

«Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել զորավոր, ուժեղ և խաղաղ, Ղարաբաղը ևս մեր մտքում միշտ առաջին տեղում է: Գլենդեյլի և Լոս-Անջելեսի հայերը միշտ ձեզ հետ են», - ասել նա:

Նաջարյանը նշել է, որ սփյուռքահայերը ցանկանում են Հայաստանն ու Ղարաբաղը ուժեղ պետություններ տեսնել:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-