ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակը

02.07.2010, 17:39
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ  իրավիճակը, ուրբաթ ասաց զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ Ժերար Շալյանը:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Կանադայում «մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ տարվող աշխատանքները, որպեսզի սկսեն Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակումը:

«Չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կփոխի իրավիճակը»,- ասաց Շալյանը:

Ըստ նրա, այս առումով առավել կարևոր է ԱՄՆ գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնի մոտալուտ այցը Հայաստան, որի ընթացքում նա «շատ խիստ հարցեր» է տալու, որոնք պարզ կդառնան այցի օրակարգի հրապարակումից հետո:

ԱՄՆ գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հարավային Կովկաս կատարած պաշտոնական այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունների հուն վերադարձնելը: Քլինթոնը Հայաստանում կլինի հուլիսի 4-5-ը: -0-