Հունիսի 28-ին Հայաստանն ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ստորագրել են 2010-2015թթ.-ի գործունեության ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջև` երկրում ՄԱԲՀ գործունեության 2010-2015թթ. ծրագիրը, նշված է հաղորդագրության մեջ:
Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գալիք վեց տարիների համար համագործակցության ուղղությունները: -0-