Հինգ հայ միաբաններ իրենց ուսումը կշարունակեն արտերկրում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մի շարք միաբաններ իրենց աստվածաբանական ուսումը շարունակեն արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաղորդում են Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության համաձայն, Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը և Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը կուսանեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Ս. Հովհաննես համալսարանում, Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` Ֆրանսիայի Փարիզի Կաթոլիկ համալսարանում, Տ. Նշան աբեղա Հմայակյանը և Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը` Ամերիկայի Միացյալ Նահանգների Ս. Թովմաս Աքվինացի համալսարանում:
Հայր Հովհաննեսն ու Հայր Եղիան արդեն մեկնել են իրենց համալսարաններ:
Ուսումնառությունից հետո հիշյալ միաբաններն իրենց ծառայությունը կշարունակեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և տարբեր կառույցներում:-0-