Էջմիածնում կանցկացվի Ղարաբաղում զոհված չորս հայ զինծառայողների հոգեհանգստյան արարողությունը
25.06.2010,
17:25
Էջմիածնում կանցկացվի Ղարաբաղում զոհված չորս հայ զինծառայողների հոգեհանգստյան արարողությունը

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված չորս հայ զինվորների համար կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգստյան արարողություն, հաղորդում է Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանից զինված դիվերսիոն խումբը ԼՂՀ տարածք է ներխուժել՝ Չայլու գյուղի մերձակայքի հյուսիսարևելյան ուղղությամբ։ Հակառակորդը փախուստի է դիմել։ Ստեղծված կռվի արդյունքում ղարաբաղյան կողմից չորս մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։
Ադրբեջանական կողմը կռվի դաշտում նվազագույնը մեկ զոհ է թողել։ -0-