ՋԵՐՄՈՒԿ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի ֆեդերացիան պատրաստվում է համաշխարհային շախմատային կենտրոնի վերածել Ջերմուկը, ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատային հայտնի էտյուդիստ Հենրիկ Գասպարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի չորրորդ փուլի բացմանը։
Հունիսի 23-ից հուլիսի 5-ը Ջերմուկում կանցկացվի ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի փուլը։ Նախորդ տարի Ջերմուկում անցկացվել է ՖԻԴԵ-ի տղամարդկանց Գրան-պրիի փուլը։
«Հայաստանում Ջերմուկն արդեն իսկ շախմատային քաղաք է, և մենք կփորձենք այն դարձնել համաշխարհային շախմատի կենտրոն»,- ասաց Լպուտյանը։
Նա նշեց, որ այս օրերին Ջերմուկում կանցկացվի կանանց ուժեղագույն համաշխարհային մրցաշարերից մեկը, որին կմասնակցեն յոթ երկրի 12 շախմատիստուհիներ, այդ թվում՝ աշխարհի երեք չեմպիոնուհի։ -0-