ՀՀ նոր դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն արաբական երկրներում. ԱԳՆ

18.06.2010, 18:51
ՀՀ նոր դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն արաբական երկրներում. ԱԳՆ

ՀՀ նոր դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն արաբական երկրներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ քննարկումը կայացել է Արաբական պետությունների լիգայի պատվիրակության, որը ղեկավարում էր կազմակերպության Եվրոպայի և արաբա-եվրոպական համագործակցության վարչության պետ Ֆարիս Աբդ ալ-Քարիմի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հանդիպման ժամանակ։

«Հանդիպումների ընթացքում նշվել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են պարբերական շփումների միջոցով շարունակել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ -0-