ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան

18.06.2010, 15:22
ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան, Սանկտ Պետերբուրգում լրագրողներին ասաց ՀՀ արտգործերնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ակնկալվում է, որ Բեrնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդջեյ Կասպրշիկը հուլիսի սկզբին կայցելեն տարածաշրջան»,- Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Նալբանդյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախօրեին Սարգսյանը մասնակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից նախաձեռնած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-