417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ խոսնակն ու ԵԽԽՎ նախագահը պայմանավորվել են ղարաբաղյան հարցում զգուշավոր մոտեցում ցուցաբերել

14:45
15 Հունիսի 2010

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն ու ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Լիմասոլում (Կիպրոս) խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են չափազանց զույշ գործել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերում:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձևերի իրականացման ընթացքը, ինչպես նաև ԼՂ հարցով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի շուրջ ծավալվող զարգացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում պետք է ցուցաբերել շատ զգուշավոր մոտեցում: Պետք է այնպիսի քայլեր անել, որպեսզի որեւէ կերպ չխաթարվի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը:

Զրուցակիցները նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և համագործակցությանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը