Երևանի մի բնակիչ այրվածքներ է ստացել լոգասենյակի ջրատաքացուցիչի պայթյունի հետևանքով

15.06.2010, 12:10
Երևանի մի բնակիչ այրվածքներ է ստացել լոգասենյակի ջրատաքացուցիչի պայթյունի հետևանքով

Երևանի բնակարաններից մեկում նախօրեին գազով աշխատող լոգասենյակի ջրատաքացուցիչ է պայթել, բնակարանի տերն այրվածքներ է ստացել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է 1-04 ծառայությունը:

«Ըստ նախնական տվյալների` պայթել է լոգասենյակի ջրատաքացուցիչից արտահոսած գազը, ինչի հետևանքով տանտերը` 50-ամյա Շմավոն Թովմասյանը, 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Հանրապետական այրվածքաբանության կենտրոն», - նշվում է Փրկարար ծառայության տեղեկատվության մեջ:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:-0-