Հայկական դպրոցներից մեկի շրջանավարտ Վահագն Սիմոնյանին ուրբաթ չեն թույլատրել մասնակցել անգլերեն լեզվի միասնական պետական քննությանը, քանի որ նա, չնայած արգելքի, դպրոցն էքստերնով է ավարտել:
«Նախորդ տարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ մեր երկրում արգելվում է դպրոցն էքստերնով ավարտել, սակայն կան մարդիկ, ովքեր փորձում են խախտել այս օրենքը», - լրագրողներին հայտնեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ որոշ ծնողներ պայմանավորվածության մեջ են մտնում դպրոցների տնօրենների հետ և խախտում են օրենքը, սակայն էքստերնով դպրոցն ավարտած երեխաները չեն թույլատրվում քննությունների:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ խոսքը մոտավորապես 40 շրջանավարտի մասին է:
«Մի քանի օր առաջ մենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացանք այն անձանց ցանկը, որոնք, խախտելով օրենքը, դպրոցն ավարտել են էքստերնով, և մենք նրանց չպետք է թույլատրենք քննությունների: Մենք կպարզենք այն անձանց անունները, ովքեր մեղավոր են նրանում, որ Սիմոնյանն այսօր քննության է ներկայացել», - ասաց ԳԹԿ-ի տնօրենը:
Անգլերեն լեզվի ՄՊՔ է հանձնում 7787 շրջանավարտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 35 քննական կենտրոններում: Եվս 968 դիմորդ այլ լեզուների (գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և պարսկերեն) ՄՊՔ է հանձնում:-0-