410.74
4.03
387.71
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարող է համոզված լինել՝ Ռուսաստանը վստահելի դաշնակից է. դեսպան

10:22
11 Հունիսի 2010

Հայաստանի հետ ռազմավարական միության բազմակողմանի ընդլայնումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն է, հինգշաբթի ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանում կազմակերպված ընդունելության ժամանակ: Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին:

«Հայաստանը կարող է համոզված լինել՝ Ռուսաստանը վստահելի դաշնակից և գործընկեր է: Ռուսաստանն այն երկիրն է, որին կարելի է վստահել ազգային խնդիրների լուծման ժամանակ: Այս ամենը բազմիցս ապացուցել է մեր բարեկամության և փոխգործակցության բազմադարյա պատմությունը: Մեր խնդիրն է շարունակել այդ ուղղությունը, հոգատարությամբ վերաբերվել մեր նախնիների պատգամներին: Միայն նման քաղաքականությունն է համապատասխանում մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - նշել է դեսպանը:

Կովալենկոն ավելացրել է, որ ռուս-հայկական բարեկամությունը հետագայում ևս ամրապնդվելու է: «Համգործակցության ընդլայնման հեռանկարներ են նախատեսված տնտեսական, հումանիտար, գիտատեխնիկական ոլորտներում: Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև տնտեսական կապերի ամրապնդման ծրագրեր կան», - ասել է նա՝ ավելացնելով, որ երկու երկրները մտադիր են այսուհետ ևս միջազգային հարթակներում հանդես գալ համաձայնեցված դիրքորոշումներով:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի օրը միայն ռուսական տոն չէ: «Այս սրահում կան բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ, ովքեր իրական հայրենասեր են, սակայն սերտորեն կապված են Ռուսաստանի հետ: Իրենք չեն կիսում մեր ընդհանուր պատմությունը սեփականի և օտարի, նրանք շատ լավ հասկանում են, որ միայն միասին կարելի է հաղթահարել գոյություն ունեցող խնդիրները, միայն հաղորդակցվելով է հնարավոր կառուցել ապագան», - ընդգծել է Կովալենկոն:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին