Երևանում փորձել են Հայկի արձանի ոտքի մի մասը պոկել
04.06.2010,
14:31
Երևանում փորձել են Հայկի արձանի ոտքի մի մասը պոկել
Չորեքշաբթի գիշերը ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 20-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է Հայկ Նահապետի հուշարձանից կատարված գողության մեջ, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ ձերբակալվածը հուշարձանի ձախ ոտքից մետաղյա շերտ է պոկել և փորձել է այն գողանալ։ Ընթանում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-