Հայտնի դրամատուրգ Աղասի Այվազյանի անվան պրոդյուսերական կենտրոն կբացվի Երևանում

03.06.2010, 16:42
Հայտնի դրամատուրգ Աղասի Այվազյանի անվան պրոդյուսերական կենտրոն կբացվի Երևանում

Հայտնի հայ գրող, սցենարիստ և ռեժիսոր Աղասի Այվազյանի անվան պրոդյուսերական կենտրոն կբացվի Երևանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնի կազմկոմիտեի տնօրեն Ռուբեն Փաշինյանը:

«Պրոդյուսերական կենտրոնի ստեղծումը թույլ կտա հիմք դնել հայկական թատերական շատ կոլեկտիվների համար  թատերական բեմադրությունների գործում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դա կօգնի սկսնակ թատրոններին լավ հիմք ստեղծել հետագա գործունեության համար:

Ըստ նրա, նախատեսվում է, որ պրոդյուսերական կենտրոնը կստեղծվի Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամի շրջանակներում, որին առընթեր արդեն գործում է Աղասի Այվազյանի անվան դպրոցը և անտռեպրիզայի թատրոն:

2010 թվականին արձակագիր, նկարիչ, ռեժիսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանը (1925 – 2007 թթ.) կդառնար 85 տարեկան:

Իր պատմվածքներն Այվազյանը սկսել է հրատարակել 1954 թվականից` սկզբում Թբիլիսիի հայկական մամուլում, այնուհետև` Երևանում: 1969 թվականին նա հրապարակել է պատմվածքների առաջին գիրքը: 1981 թվականից սկսել է զբաղվել ռեժիսուրայով` ֆիլմեր նկարահանելով սեփական սցենարներով: -0-