ՌՀՀ ուսանողներն արյուն են հանձնել սպիտակարյունությամբ հիվանդ հայ երեխաների համար

02.06.2010, 14:02
ՌՀՀ ուսանողներն արյուն են հանձնել սպիտակարյունությամբ հիվանդ հայ երեխաների համար

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները Երեխաների պաշտպանության միջազգային օրը բարեգործական ակցիա են անցկացրել Ռ.Յոլյանի անվան Արյունաբանության  կենտրոնում, տեղեկացնում է ՌՀՀ մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ուսանողներն արյուն են հանձնել սակավարյունությամբ հիվանդ երեխաների համար և նրանց նվերներ են բաժանել։

«Պետք է ասեմ, որ ինձ համար շատ կարևոր է այն ցանկությունն ու ձգտումը, որով ՌՀՀ ուսանողները ցանկացան դառնալ արյան դոնորներ։ Սա շատ կարևոր ակցիա է, քանի որ դոլոր լինել, նշանակում է, ինչ-որ բան զոհաբերել։ Իսկ եթե մարդը նվիրում է ինչ-որ մեկի իր օրգանիզմի մի մասը, ապա հենց նրանում, նրա վարքում և աշխարհայացքում փոփոխություններ են լինում։ Մարդը սկսում է գիտակցել հասարակության համար իր պիտանելիությունը»,- ասաց Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը։

Դաղբաշյանի խոսքերով՝ Կենտրոնում ներկայումս հաշվառված է 918 երեխա, որոնցից 218-ը տառապում են սակավարյունությամբ։ Պրոֆեսորի տվյալներով՝ Հայաստանում կա արյան շուրջ 20 հազար դոնոր, բայց միայն 5-7 տոկոսն են կամավոր դոնորներ, ովքեր արյուն են հանձնում անհատույց և կամավոր։

«Երեխաները մեր ապագան են, և մենք պարտավոր ենք նրանց վաղվա օրը վառ ու լուսավոր դարձնել։ Ես կոչ եմ անում բոլորին պաշտպանել և հոգ տանել երեխաների մասին։ Եթե մենք ավելի ուշադիր և հոգատար լինենք միմյանց հանդեպ, ապա աշխարհն ավելի բարի կդառնա»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ ՌՀՀ Ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանը։ -0-