Ընթացիկ տարվա հունվար-ապրիլի արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 22,1%, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրության տվյալներով՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 28,9% -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 32,3%-ը։
Հունվար-ապրիլ ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 19,3%- ով 2009թ.-ի հունվար-մարտ ամիսների համեմատ և կազմել 311,5 մլն դոլար:
Ընդ որում ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 36,7 մլն. դոլար (Հայաստանի ողջ արտահանման 12,7% -ը)՝ 2009թ.-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով 30,2 տոկոսով:
Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 274,7 մլն. դոլար՝ աճելով 18%-ով։
Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 211,1 մլն. դոլար (աճելով 21,9%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,9%- ը։
Հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 30,9 տոկոսով և կազմել 1408,7 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 289,8 մլն դոլար, իսկ ներմուծում ծավալը՝ 1118,9 մլն. դոլար։--0—