417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիա» ընկերությունը Երևան-Արխանգելսկ-Երևան նոր ավիաչվերթ է բացել

16:28
31 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» ընկերության Երևան-Արխանգելսկ-Երևան օդային նոր հաղորդակցության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կիրակի Արխանգելսկի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

«Հայկական ներկայացուցչական պատվիրակության ժամանումն Արխանգելսկ ոչ միայն նոր չվերթի բացումն է, այլև օդային կամուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- օդանավակայանում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
 
Ըստ նրա՝ նոր երթուղով բարեկամական երկրների միջև հարաբերությունների ամբողջ համակարգի հետագա զարգացման ևս մեկ լծակ է ստեղծվում, մասնավորապես, տնտեսական և մշակութային ոլորտներում: Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ երկու պետությունների ղեկավարները՝ և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հատուկ ուշադրություն են դարձնում տարածաշրջանային զարգացմանն ու համագործակցությանը:

Օլեգ Եսայանի կարծիքով՝ Հայաստանը զգալի հետաքրքրություն է ներկայացնում Արխանգելսկի մարզի համար, համագործակցության մեծ ներուժ կա նաև զբոսաշրջային ոլորտում, քանի որ Հայաստանը նաև զբոսաշրջային երկիր է, որը գրավում է զբոսաշրջիկների ավելի ու ավելի մեծ զանգվածի ուշադրությունը:

Իր հերթին «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտարարեց, որ Երևանն այսօր տարանցիկ քաղաք է, որը միացնում է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին:

«Սկզբից չվերթը կիրականացվի երկու շաբաթը մեկ անգամ, այնուհետև՝ շաբաթը մեկ անգամ, իսկ հետագայում շաբաթը երկու անգամ, քանի որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները համապատասխան կապեր հաստատեն, մարքեթինգային քաղաքականություն մշակեն, և այս ամենը հանգեցնում է նրան, որ չվերթը բավականին շահութաբեր կլինի»,- ավելացրեց ընկերության ղեկավարը:

Նա ասաց, որ հայկական մայրաքաղաքի աշխարհագրական դիրքն արդեն թույլ է տալիս տեղափոխել ուղևորներին Արխանգելսկից Երևան, իսկ Երևանից Դուբայ, Դելի, Անթալիա, Թունիս, Շարմ էլ Շեյխ և շատ այլ հարավային քաղաքներ և ծովափնյա քաղաքներ, որտեղ նրանք կարող են հանգստանալ:

Բացի այդ, ըստ նրա, տարանցման օրինակ է ծառայում ավիաընկերության՝ Թբիլիսիից Ռուսաստան չվերթը, վերջերս Դելիում բացված չվերթը նույնպես տարանցման ուղի կլինի դեպի Արևմուտք: 

Իր հերթին Արխանգելսկի մարզի արդյունաբերության, տրանսպորտի և կապի նախարար Էռնեստ Բելոկորովինն ավելացրեց, որ Երևանի և Արխանգելսկի միջև բանակցությունների առարկա կարող է դառնալ հետագա համագործակցությունը տվյալ չվերթի շրջանակներում, քանի որ այդ գիծը կարող է հետագայում միացնել Հայաստանն ԱՄԷ-ի հետ:

Երևան-Արխանգելսկ-Երևան շվերթի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ Արխանգելսկի նահանգապետ Իլյա Միխալչուկի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ, որին մասնակցեցին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին