431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Մշակվել է Վրաստանի միջով ռուս-հայկական երկաթուղային բեռնափոխադրումների սխեման

16:58
26 Մայիսի 2010

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «ԱՊԱՎԵՆ» հայկական ընկերությունը, «ՏրանսԿոնտեյներ» ռուսական բեռնափոխադրման ԲԲԸ-ի հետ համատեղ, մշակել է Վրաստանի տարածքի միջով ռուս-հայկական երկաթուղային բեռնափոխադրումների մուլտիմոդալ սխեմա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «ԱՊԱՎԵՆ» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

«Մեծաքանակ փոխադրումների դեպքում, երբ բեռների քանակը կլինի այնքան, որ ավտոտրանսպորտի օգտագործումը աննպատակահարմար կլինի, մենք այլ մշակված սխեմա ունենք, որով շահագրգռված են նաև Վրացական երկաթուղիները և Հարավկովկասյան երկաթուղին: Վլադիկավկազի կոնտեյներային տերմինալից դեպի Թբիլիսի 200 կմ ճանապարհի մի փոքր հատվածում ավտոտրանսպորտ օգտագործելով՝ մենք կկապենք այս երկու երկաթուղիները»,- ասաց Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ այդ սխեման համաձայնեցվել է վրացական կողմի հետ, որը չափազանց շահագրգռված է իր երկաթուղու աշխատանքների ծավալի մեծացմամբ:

Մայիսի 24-ին Վրաստանի տարածքում տեղակայված «Վերին Լարս» հսկիչ անցակետը, որով հիմնական տարանցիկ բեռնափոխադրումներն են իրականացվում Հայաստանի և Ռուսաստանի միջև, գործարկվել է մեծ տարողունակությամբ բեռնատար մեքենաների համար. Անցակետը բաց կլինի մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը`  ժամը 07:00-ից մինչև 19:00:

«ՏրանսԿոնտեյներ» ԲԲԸ-ն «ՌԵ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն է, որը գրանցվել է 2006թ.-ի մարտի 4-ին «ՌԵ» ԲԲԸ-ի մասնաճյուղի հիման վրա: Ընկերությունը տնտեսական գործունեությունը սկսել է 2006թ.-ի հուլիսի 1-ից:

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ»-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան