Հայաստանի նախագահն աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի հետ
26.05.2010,
15:49
Հայաստանի նախագահն աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բրյուսելում աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել Բելգիայի ու Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով Բելգիայում է գտնվում մայիսի 25-ից 27-ը։ -0