«Եվրատեսիլի» հաղթողների և մասնակիցների մասնակցությամբ շոու-համերգ կանցկացվի Երևանում

24.05.2010, 16:41
«Եվրատեսիլի» հաղթողների և մասնակիցների մասնակցությամբ շոու-համերգ կանցկացվի Երևանում
«Եվրատեսիլի» հաղթողների և մասնակիցների մասնակցությամբ շոու-համերգ կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի եզրափակչի նախաշեմին՝ Երևանի «Կարապի լճի» մոտակայքում տեղի կունենա շոու-համերգ մրցույթի՝ տարբեր տարիների հաղթողների և մասնակիցների, ինչպես նաև հայրենական էստրադայի աստղերի մասնակցությամբ, ասաց Հայաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Արմեն Ամիրյանը։

«Համերգը, որի ընթացքում «Եվրատեսիլի» տարբեր տարիների մասնակիցներն ու հաղթողները կկատարեն սիրված երգեր, կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Ամիրյանը։

Ամիրյանը համոզմունք հայտնեց, որ սփյուռքահայության ներկայացուցիչների ակտիվ քվեարկությունը թույլ կտա հայ մասնակցին՝ Եվա Ռիվասին այս տարի զբաղեցնել բարձր, արժանի տեղ Օսլոյում կայանալիք հեղինակավոր մրցույթում։

Ռիվասն «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգով կմասնակցի մայիսի 27-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին, իսկ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին։ -0-