Հայաստանում գազի սպառման ծավալը 2010թ.-ին կնվազի մինչև 1,5 մլրդ խմ

21.05.2010, 17:17
Հայաստանում գազի սպառման ծավալը 2010թ.-ին կնվազի մինչև 1,5 մլրդ խմ

Հայաստանում բնական գազի մենաշնորհային մատակարար՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կանխատեսում է 2010թ.-ին հանրապետություն գազի սպառման ծավալի մինչև 1,5 մլրդ խմ նվազում, հայտնեց ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանը:

«Մենք իրականում հասկանում ենք, որ այս տարի մեզ վատ օրեր են սպասվում, միանշանակ, սպառումը ցածր կլինի: Պետք է ուրախ լինել, եթե այս տարի այն 1,5 մլրդ խմ կազմի»,- ուրբաթ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց նա:

Հայաստանում 2009թ.-ի ընթացքում բնական գազի մատակարարման ծավալը 19,7 տոկոսով կրճատվել է՝ հասնելով 1,8 մլրդ խմ-ի: Հաշվետու ժամանակահատվածում գազի իրացման ծավալը 20,1 տոկոսով նվազել է և 1,66 մլրդ խմ է կազմել, այդ թվում բնակչության կողմից սպառման անկումը 6,1 տոկոս է կազմել՝ հասնելով 553,2 մլն խմ-ի:

Ըստ Հովսեփյանի, «երկնագույն վառելիքի» սպառման ծավալի նվազումը մասնավորապես կապված է Հայաստանում արդյունաբերական արտադրության կրճատման հետ: Նա նշեց, որ դեռ բնակչության կողմից գազի սպառման ուղղությամբ ծավալի անկում չի զգացվում, ինչը պայմանավորված է տաք եղանակով, սակայն իրավիճակը կարող է փոխվել արդեն նոյեմբերից:

2010թ.-ի ապրիլի 1-ից Հայաստանում բաժանորդների համար, ովքեր ամսական 10 հազար խորանարդ մետր գազ են օգտագործում, գազի սակագինը 1 խմ-ի դիմաց 96 դրամի (շուրջ 0,25 դոլար) փոխարեն 132 դրամ է (շուրջ  0,34 դոլար) դարձել, իսկ ամսական ավելի քան 10 խմ գազ օգտագործողների համար, սակագինն ամեն հազար խմ-ի դիմաց կազմել է 243,13 դոլար՝ նախկին 215 դոլարի փոխարեն: Սակագների աճը պայմանավորված էր Հայաստանում ռուսական գազի մատակարարման թանկացումով՝ հազար խմ-ի դիմաց 180 դոլար՝ 154-ի փոխարեն:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանում ռուսական գազի մենաշնորհային մատակարարն է: Ընկերության կանոնադիր կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս: -0-