«Ոսկե ծիրան» կիոնփառատոնն աննախադեպ կլինի մասնակիցների քանակով

20.05.2010, 19:58
«Ոսկե ծիրան» կիոնփառատոնն աննախադեպ կլինի մասնակիցների քանակով

երկրներից, լրագրողներին ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:  

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 7-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11-18-ը:

«Մասնակցության հայտ ներկայացրած երկրների նման քանակությունը զարմացրեց նաև մեզ, քանի որ նախորդ տարիներին այդ քանակը տատանվում էր 60-62 երկրների միջև»,- ասաց Ստամբոլցյանը:

Սակայն, նրա խոսքերով, փառատոնին մասնակցելու համար կառանձնացվի 100-120 ֆիմլից ոչ ավելի։ «Խնդիրը մրցութային ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված էկրանների սահմանափակ քանակն է»,- ասաց նա։

Ստամբոլցյանի խոսքերով՝ այս տարի ֆիլմերի հարուստ ընտրությամբ առանձնանում է «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը։

««Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն խորհրդային այնպիսի մետրերի աշխատանքներ, ինչպես՝ Սերգեյ Սոլովյովը, Կարեն Շահնազարովը  և այլոք:  

Ստամբոլցյանի խոսքերով՝ կինոփառատոնը կանցնի հայկական կինոյի հատուկ շեշտադրությամբ. հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբլեյանները:

Այս տարի փառատոնի շրջանակներում կնշվեն սփյուռքահայ ռեժիսորներ  Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյանի 50-ամյա հոբելյանները։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ -0