Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին կբացվի հոկտեմբերին

20.05.2010, 19:05
Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին կբացվի հոկտեմբերին
Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին կբացվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին կբացվի հոկտեմբերի 16-ին, հինգշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Քանի որ մենք կառուցում ենք աշխարհի ամենաերկար ճոպանուղին, բնականաբար, ենթակառուցվածքային խնդիրներ են առաջանում»,- ասաց Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում։

Նա հանձնարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լուծել ճոպանուղու կառուցումանը խոչընդոտող էլեկտրահաղորդման հենասյուների տեղափոխման հետ կապված խնդիրը։

Այս նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է 80 մլն դրամ (ավելի քան 200 հազար դոլար) տրամադրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` Տաթևի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով:

Դեպի Տաթև վանական համալիր տանող ճոպանուղու կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2009թ. հուլիսի 14-ին: Ծրագրի արժեքը 6,8 մլն եվրո է։

Ճոպանուղու կառուցումը «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» եռամյա ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը 2009 թվականի փետրվարից։

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—