Վերջին զանգի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունը խստացված ռեժիմի է անցնում
ՀՀ Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայությունը մայիսի 20-ից անցնում է ծառայության խստացված ռեժիմի՝ Վերջին զանգի օրվա կապակցությամբ, հայտնեց Ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Մայիսի 21-ին Վերջին զանգի տոնն այս տարի կնշի ավելի քան 50 հազար հայ շրջանավարտ:
«Այսօրվանից հանրապետության Ճանապարհապարեկային ծառայության առջև խնդիր է դրվում, որպեսզի և այսօր, և վաղը միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են Վերջին զանգի օրվան, հանրապետության ճանապարհներների անվտանգ շարժումն ամենաբարձր մակարդակով ապահովված լինի»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը: Ըստ նրա՝ նման կարգադրություն է արվել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կողմից:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ ուրբաթ ժամը 8.15-ից ամեն մի դպրոցի մոտ հսկելու են երկու-երեք պահակախմբային ծառայության բրիգադիրներ:
Սարգսյանը նաև կոչ է արել ծնողներին ըմբռնումով մոտենալ և չվստահել ավտոմեքենայի վարումը իրենց անչափահաս շրջանավարտ երեխաներին:
Ըստ նրա՝ ուրբաթ Ծառայության աշխատակիցները ԵԿ խախտում հայտնաբերելու դեպքում հատուկ խստություն կկիրառեն, մասնավորապես, անչափահաս «վարորդների» և այն անձանց հանդեպ, ովքեր վարորդական իրավունքներ չեն ունենա:
«Գործող օրենսդրության համաձայն՝ ղեկին գտնվող անչափահասները կտուգանվեն 10 հազար դրամով (շուրջ 26 դոլար), իսկ մեքենաների տերերը՝ անչափահասներին երթևեկելու թույլտվություն տված ծնողները՝ 20 հազար դրամով (շուրջ 52 դոլար)»,- ասաց Սարգսյանը:
Նշելով հանրապետության ճանապարհներին անվտանգության ակնհայտ հաջող նախաձեռնված միջոցները՝ Սարգսյանը նշեց, որ 2009թ.-ին Վերջին զանգի օրը հանրապետությունում անչափահաս դպրոցականների մասնակցությամբ ոչ մի ՃՏՊ դեպք չի գրանցվել: -0-