Հայաստանը շահագրգռված է FAO-ի հետ համագործակցության խորացմամբ. վարչապետ

14.05.2010, 11:07
Հայաստանը շահագրգռված է FAO-ի հետ համագործակցության խորացմամբ. վարչապետ
Հայաստանը շահագրգռված է FAO-ի հետ համագործակցության խորացմամբ. վարչապետ

Հայաստանը շահագրգռված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համագործակցության խորացմամբ, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի FAO գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմեինա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և ՊԳԿ-ի միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով առաջիկա համատեղ ծրագրերին` զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսական միջոցների` (սերմեր, թունաքիմիկատներ) արտադրության, գյուղատնտեսական, մասնավորապես ոռոգման և պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման և շուկայավարման համակարգի ստեղծման ուղղությամբ։


Վարչապետը կարեւորել է ՊԳԿ-ի փորձագետների մասնակցությունը գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող հանրային քննարկումներին։ Այս համատեքստում ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է միջազգային փորձը։

Երկուստեք ընդգծվել է գյուղերի զարգացման համալիր ծրագրերի իրականացման կարևորությունը, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ապակենտրոնացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել 2010 թ. մայիսի 10-14-ին Երեւանում անցկացվող ՊԳԿ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի աշխատանքներին։ ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար։--0--