ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ինը հայ մարզիկներ կմասնակցեն իսպանական Վալենսիա քաղաքում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
Մայիսի 16-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու են նաև Սինգապուրի 2010 թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն դա Հայաստանին չի վերաբերվում։ Հայաստանն արդեն 2 ուղեգիր նվաճել է, իսկ դա առավելագույն քանակն է, որը տրամադրվում է պատանեկան օլիմպիական խաղերում։
Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62կգ), Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում ելույթ կունենա միայն Իզաբելա Յալյանը (53 կգ)։ -0-