Հայաստանում նշվում է Տիգրան Մեծ թագավորի 2150-ամյա հոբելյանը

12.05.2010, 17:51
Հայաստանում նշվում է Տիգրան Մեծ թագավորի 2150-ամյա հոբելյանը
Հայաստանում նշվում է Տիգրան Մեծ թագավորի 2150-ամյա հոբելյանը

Տիգրան Մեծ թագավորի 2150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն են մեկնարկել Երևանի պետական համալսարանում:

Ըստ Երևանի պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ, Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսյանի՝ բազմաթիվ միջոցառումները, որոնք նվիրված են հայ թագավորի հոբելյանին, կանցկացվեն յոթ ամիսների ընթացում՝ մինչև դեկտեմբերի 25-ը: 

«Միջոցառումների նպատակն է ցույց տալ Տիգրան Մեծի իրական կերպարը, արքա, ով լինելով ականավոր տիրակալ, երբեք չհրաժարվեց բարեպաշտության սկզբունքներից: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ իրական կերպարը  բոլոր հայերն իմանան, հատկապես երեխաներն ու երիտասարդությունը»,- ասաց Մովսիսյանը՝ ավելացնելով, որ այդ հարցում գոյություն ունեն բացեր:

«Այսօր մենք նոր տվյալեր ունենք, որոնք բացակայում են դասագրքերում, նոր նյութեր, որոնք անհրաժեշտ է ներկայացնել»,- ասաց Մովսիսյանը:

Իր հերթին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արա Սիմոնյանը նշեց, որ Տիգրան Մեծը այն ղեկավարներից էր, ով ձևավորեց հայ ժողովրդի ազգային ինքնությունը:

Ըստ նրա՝ այդ թագավորը մեծ դեր է խաղացել հայերի մոտ պետական մտածողության ձևավորման գործում:

«Դեռ գոյություն չունի համապարփակ գիտական հետազոտություն, որը կբացատրեր այն ֆենոմենը, թե ինչպես ավելի քան  2 հազար տարի  առաջ հայ ժողովուրդը նման մի զավակ ունեցավ, ով կարողացավ նման պետություն  ստեղծել այն ժամանակներում, երբ հսկայական տերությունները՝ Պարթևական թագավորությունը և Հռոմը, իրենց մեջ բաժանել էին ողջ աշխարհը: Թե ինչպես այդ քաղաքական գործիչը, ռազմիկը, հրամանատարը, դիվանագետն ու վերջապես թագավորը, կարողացավ ոչ միայն դիմակայել այդ երկու կայսերական ուժերին, այլև առաջ տանել իր ժողովրդի քաղաքակրթությունը»,- ասաց Սիմոնյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է ճիշտ գնահատական տալ նման հանճարեղ մարդկանց, և նրա օրինակը ոչ միայն զենք, սուր, այլ նաև վահան դարձնել:

ԵՊՀ ռեկտորը նաև կարծում է, որ Տիգրան Մեծին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեին առավել բարձր մակարդակով, առավել լայն ընդգրկմամբ՝ ներառելով ինչպես Հայաստանը, Ղարաբաղը, այնպես էլ Սփյուռքը:

Նա հույս հայտնեց, որ հայ թագավորի 2200 կամ 2175-ամյակը կնշվի ավելի արժանապատվորեն, ամենակարևորը՝ որոշակի պատմական հետևություններ  կարվեն: -0-