425.83
5.02
386.35
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի պահածոների ամենախոշոր գործարանը մտադիր է ռուսական շուկա մուտք գործել

11:05
12 Մայիսի 2010

Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը մտադիր է իր նոր «Ամառ է» հյութերն արտահանել Ռուսաստանի շուկա, ասաց գործարանի գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը երեքշաբթի գործարկեց արտադրվող խտանյութերի հիման վրա «Ամառ է» մրգային և բանջարեղենային հյութերի նոր արտադրամասը, որի նպատակով կատարված ներդրումները կազմում են 2,2 մլն եվրո։ Ներկայում գործարանն արտադրում է մրգային և բանջարեղենային 14 տեսակի հյութեր, իսկ մինչև տարեվերջ տեսականին կհասնի 18-ի։
 
«Արտադրանքը կարտահանվի, մասնավորապես, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի շուկաներ»,- երեքշաբթի ասաց Կարապետյանը նոր արտադրամասի գործարկման արարողության ընթացքում։

Այս կապակցությամբ Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը պարզաբանեց, որ գործարանի նոր արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, այդ պատճառով այն կգտնի նոր շուկաներ։

«Հայաստանի ԱԱՊ միջոցով շուրջ 20 երկրում աշխատանք կտարվի տվյալ ապրանքի մարքեթինգի ապահովման ուղղությամբ այնպիսի երկրների շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Ռուսաստանը, Բելառուսը, Բուլղարիան և այլն»,- ասաց նա։

Գործարանը թողարկում է 61 անուն պահածոյացված արտադրանք, որը մինչև տարեվերջ կհասնի 64-ի: Գործարանը տարեկան արտահանում է մինչև 5 հազար տոննա վեց տեսակ խտանյութեր, որոնք հյութեր և կետչուպներ պատրաստելիս՝ օգտագործում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:19
05 Մայիսի 2023
Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Ալեն Սիմոնյանն` Անկարայում (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՎԻԴԵՈ
23:30
04 Մայիսի 2023
Մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ. ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
ՀՀ ԱԳՆ-ից, ներկայացնելով Միրզոյան-Բայրամով հանդիպումների արդյունքները, հայտնեցին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
23:21
04 Մայիսի 2023
Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է խաղաղության գործընթացում
23:00
04 Մայիսի 2023
Բլինքեն. Բաքուն և Երևանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ
Բլինքենը հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ
09:52
04 Մայիսի 2023
Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
Միրզոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին
11:03
03 Մայիսի 2023
Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. «Ազատություն»
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում
18:55
01 Մայիսի 2023
Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաքում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
15:10
28 Ապրիլի 2023
Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության թվաքանակն ու կարողությունները. ԱԽ քարտուղար
Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, as
10:51
28 Ապրիլի 2023
Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին. Ֆրանսիայի ԱԳնախարար (ՖՈՏՈ)
Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ Նախարարը. ՖՈՏՈ
12:06
25 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
15:33
19 Ապրիլի 2023
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին